«Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված մեկից ավելի կենտրոնների կողմից»․ Արթուր Դանիելյան

«Ընդհանրապես մեզ համար առաջնայնություն է խաղաղությունը, և դա պետք է լինի երաշխավորված մեկից ավելի կենտրոնների կողմից»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ  Արթուր Դանիելյանը։

Ըստ նրա՝  վերջին շրջանում հարաբերական խաղաղ վիճակ է ստեղծվել ՀՀ-ի շուրջ․ «Սակայն ոչ մի երաշխիք, երաշխավոր չկա, որ այդ խաղաղությունն ամրապնդվելու է, և հաստատվելու է իրական խաղաղություն։ Տեսնում ենք իրավիճակ, երբ օրվա իշխանություններն ամեն գնով՝ նույնիսկ հայրենիքից զիջումներ կատարելու գնով, ընդհանրապես միջազգային ասպարեզում որևէ դիրք չունենալու գնով ուզում են պահել այդ իրավիճակը, որի անունը խաղաղություն է։ Այսօրվա աշխարհում հնարավոր չէ ունենալ որևէ հստակ երաշխիքներով խաղաղություն, որը երաշխավորված չի լինի ուժեղ գործընկերոջ կամ գործընկերների կողմից»։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment