Բաքվի բանտում Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. նրան հոսպիտալացրել են

Արցախի շրջափակման ժամանակ Հակարիի կամրջից առևանգված, Բաքվի բանտում ապօրինի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա առողջական վիճակը վատթարացել է դեկտեմբերի 22-ին, սրտի շրջանում ցավեր է ունեցել, շնչառությունը ծանրացել է։ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման,  առաջին օգնությունը ստացել է  բանտի բժիշկներից։

 Սակայն ինտենսիվ թերապևտիկ և վերակենդանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել, ուստի Խաչատրյանը տեղափոխվել է պետական բժշկական հաստատություն։

Գերեվարված Վագիֆ Խաչատրյանի իճակը գնահատվում է ծանր։

Leave a Comment