Ադրբեջանում ապօրինի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով այդ երկրի Արդարադատության նախարարությանը, 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, նրա մոտ առաջացել է շնչառության դժվարացում և ցավեր սրտի շրջանում։
Վիճակը գնահատվում է ծանր։
Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանը 2023թ-ին նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
Դիտեք նաև՝