Վագիֆ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Բաքվից – Live News

Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վագիֆ Խաչատրյանը շտապ հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացմանը։

Վերակենդանացման բաժանմունքում իրականացված բուժական միջոցառումները, այդ թվում՝ դեղորայքային բուժումը, հեղուկների կառավարումը և ոչ ինվազիվ օդափոխությունը, դրական արդյունքներ են տվել։ Հիվանդն այժմ դուրս է եկել կյանքին սպառնացող հիվանդության կրիտիկական փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ինտենսիվ հսկողության ներքո։

Leave a Comment