
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մի քանի նվեր է ուղարկել, այդ թվում՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալին և իր ստորագրությամբ բեյսբոլի գլխարկ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
«Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կարճատև զրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի հետ կիսվել է այս տարվա նոյեմբերին Օվալաձև աշխատասենյակում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման տպավորություններով», – նշել է Ժելդիբայը։

