«Անընդունելի է իրական Հայաստան-պատմական Հայաստան տարանջատումը»․ Հայկ Ֆարմանյան

«Ընդհանրապես «Մեր ձևով» շարժման հիմնական առանձնահատկությունը արժեքային համակարգի տարբերությունն է գործող իշխանության հետ։ Ի տարբերություն գործող իշխանության՝ մեզ համար անընդունելի է իրական Հայաստան-պատմական Հայաստան տարանջատումը, հայ առաքելական եկեղեցու դեմ, ազգային արժեքների դեմ ոտնձգությունները։ Ժողովրդի մեջ այդ պահանջը կա, որ ի դեմս մեզ՝ պատկերացնում են, որ մենք ի վիճակի ենք Սամվել Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանել թե′ ազգային արժեքները, թե′ հայ առաքելական սուրբ եկեղեցուն, ինչից ողջ պատմությունը սկսվել է»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը։

Ըստ նրա՝ շարժման առավելությունը հենց այդ արժեքային տարբերությունն է․ «Ժողովուրդը հիմնական հույսը կապում է մեզ հետ նաև այդ մասով, ընդհանուր բարեկեցությունը, որ հետագայում ավելի բարեկեցիկ ապրենք, և երկրում աղքատություն չլինի։ Վերջին յոթ-ութ տարիներին՝ համեմատած Վրաստանի և այլ երկրների հետ, աղքատության նվազումը ՀՀ-ում չնչին տոկոս է կազմում»։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment