Հաճախ տրվող հարցեր առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ

Առողջության նախարարությունը հայտնում է, որ առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների կողմից հաճախ տրվող շուրջ երկու տասնյակ հարցերի պատասխանները հասանելի են հետևյալ հղումով:

Հաճախ տրվող հարցեր առողջության համընդհանուր ապահովագրության մասին

1. Ե՞րբ է ներդրվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։

2. Ո՞րն է տարբերությունը Առողջության համընդհանուր ապահովագրությամբ և պետպատվերով տրամադրվող բուժծառայությունների:

3. Ովքե՞ր են առաջին փուլով ընդգրկվելու ապահովագրական համակարգում։

4. Անհատ ձեռներեցները ընդգրկվելու՞ են ապահովագրության համակարգում:

5. Որքա՞ն է ապահովագրական փաթեթի արժեքը։

6. Ո՞ւմ համար է 2026 թվականին ապահովագրության գումարն ամբողջությամբ փոխհատուցվելու պետության կողմից։

7. Ինչպե՞ս է փոխհատուցվելու ապահովագրավճարը 200 001 – 500 000 դրամ աշխատավարձ ստացողների համար։

8. Ինչպե՞ս է փոխհատուցվելու 500 001 – 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար։

9. Մեկ միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներից որքա՞ն գումար է ամսական պահվելու, և արդյո՞ք նրանք էլ կարող են օգտվել փոխհատուցումից:

10. Սոցփաթեթի շահառուներն ընդգրկվելո՞ւ են ապահովագրական համակարգում։

11. Ապահովագրավճարի փոխհատուցումն ավտոմա՞տ եղանակով է կատարվելու, թե՞ քաղաքացին պետք է որևէ գործողություն անի:

12. 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձից ե՞րբ է լինելու ապահովագրավճարին ուղղվող առաջին պահումը:

13. Ինչպիսի՞ կառավարման կառուցվածք է ստեղծվելու առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար։

14. Ո՞րն է առողջության ապահովագրության բարեփոխման հիմնական նպատակը։

15. Ե՞րբ են քաղաքացիերը տեղեկացվելու, որ ընդգրկված են ապահովագրության համակարգում:

16. Ինչպե՞ս է անձը հաստատելու իր համաձայնությունը` ընդգրկվելու ապահովագրության համակարգում և ինչպե՞ս է տեղեկանալու այդ մասին:

17. Որտե՞ղ կարելի է ստանալ առողջության ապահովագրությամբ փոխհատուցվող բուժօգնություն։

18. Որտե՞ղ կարելի է ծանոթանալ ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների և դեղերի ամբողջական ցանկերին։

19.Եթե քաղաքացին ներառվել է ապահովագրության համակարգում և որոշակի ժամանակ անց դարձել է գործազուրկ, նա շարունակելո՞ւ է վճարել ապահովագրության համար:

20.Ի՞նչ տույժեր են սահմանված ապահովագրավճարը չվճարելու դեպքում:

21.Ապահովագրության փաթեթը դեղերի փոխհատուցում ներառու՞մ է:

ԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment