Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից սկսվել է հացահատիկի առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Առաջին խմբաքանակը, որը բաղկացած է ութ վագոնից, արդեն ուղարկվել է Երևան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Վոլգայի երկաթուղու մամուլի ծառայության տվյալներով՝ մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է այս երթուղով առաքել ավելի քան 2000 տոննա հացահատիկ՝ 30 վագոն։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը պաշտոնապես վերացրեց Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Առաջին նման խմբաքանակը ղազախական հացահատիկի խմբաքանակ էր, որը նախատեսված էր հայկական շուկայի համար։