Քրիստինա Քվինը շուտով կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում․ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը ՀՀ-ում փոփոխության չի ենթարկվի

Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Նշվել է, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

Leave a Comment