2025-ին մարզադպրոցներ էին կառուցվելու Երևանի մի շարք շրջաններում՝ Էրեբունիում, Նոր Նորքում, Աջափնյակում, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ բեյսբոլի մարզասրահ․ Երևանի ավագանու տարեվերջյան նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Այնուհետև միացրեց Քաղաքապետարանի պաշտոնյայի՝ ապրիլին արած հայտարարությունը, որում պաշտոնյան նշում է՝ Աջափնյակի և Նոր Նորքի մարզադպրոցների կառուցումն ընթացքի մեջ է։
Հայտարարությունից 8 ամիս անց Զարոկյանը քաղաքապետ Ավինյանին հիշեցրեց՝ դեռ ոչ մի քար տեղից չի շարժվել․ «Ոչ մի մարզադպրոց չկա՝ ո՛չ Էրեբունիում, ո՛չ Աջափնյակում, ո՛չ Նոր Նորքում, ո՛չ Քանաքեռ-Զեյթունում»։
Ավինյանն արձագանքեց՝ նշելով, որ ժամկետների խախտումներ լինում են, որովհետև ծրագրերը շատ են․ «Շատ նախագիծ կա, որովհետև աշխատում ենք բոլոր ուղղություններով»։ Ավելացրեց՝ իրենց էլ չի գոհացնում այն տեմպը, որով աշխատում ենք, բայց տարեվերջին ունենում են բյուջեի բարձր կատարողական։