Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից և մանրամասնում. «Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIPP նախագծին և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալներ ցանկացել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նա նրանց մերժել է:

Leave a Comment