Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի կողմից իրականացրած հարցման համաձայն՝ «Ռեալի» երկրպագուների 86 տոկոսը կարծում է, որ լավագույն լուծումը կլինի հարձակվող Վինիսիուս Ժունիորի վաճառքը, քանի որ նրա դիրքերն ակումբում անդառնալիորեն խաթարված են։
25-ամյա ֆուտբոլիստի շուրջ սկանդալը բռնկվել է իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ, որտեղ մադրիդցիները հաղթել են 2:0 հաշվով։ Երեկոն մթագնել է բրազիլացի հարձակվողի վարքագծի պատճառով։ Խաղավերջում փոխարինվելիս սուլոցների արժանանալուց հետո Վինիսիուսը սոցիալական ցանցերում իր էջի նկարը փոխել է Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով լուսանկարով, ինչն է՛լ ավելի է շիկացրել մթնոլորտը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում «սերուցքայինների» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։