Երևանը ձեռք կբերի ավտոմեքենա՝ լիդար սարքավորումներով՝ փողոցների և աղբի վիճակն արձանագրելու համար

Iravaban.net- ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է արհեստական բանականության գործիքների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ առանց մարդկային ներուժի ներգրավման կիրականացվի մի շարք գործողություններ։

«Փաստացի, արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, որը մեզ շատ դեպքերում օգնում է տարբեր կետերում խնդիրներ արձանագրելու համար, մեր ավտոբուսների վրա տեղադրված տեսախցիկների և ներդրված արհեստական բանականության համակարգի միջոցով մենք ստանում ենք Երևան քաղաքում փոսերի վերաբերյալ տվյալներ։

Հաջորդ տարի մենք ձեռք ենք բերում առանձին ավտոմեքենա՝ համապատասխան լիդար սարքավորումներով, որը կշրջի բոլոր փողոցներով և կարձանագրի ոչ միայն Երևան քաղաքի ասֆալտի վիճակը, այլ նաև կուտակվող աղբը տարբեր հատվածներում, ապօրինի գովազդները և այն ամենը, ինչը մենք կծրագրավորենք»։

«Այսինքն՝ այն գործառույթները, որոնք մեր ստորաբաժանումները ֆիզիկապես, մարդկային ռեսուրսի միջոցով պետք է իրականացնեին, շատ դեպքերում այժմ ավտոմատացվելու են»։

Նշեց, որ վարչարարության ձևը նույնպես փոխվելու է, և վարչական շրջանների, և հասարակական կարգի պահպանության, և քաղաքաշինության, և հողի վերահսկողության վարչությունների դեպքում պետք է հասկանալ, որ շատ դեպքերում ֆիզիկական այցերը այլևս կարող են անհրաժեշտ չլինել։

Այն, ինչ ավտոմատացված համակարգով արձանագրվում է, պետք է պարզապես ծանուցման միջոցով ուղարկվի համապատասխան տնտեսվարողին՝ որպես խախտում։






Կարդացեք նաև՝

Leave a Comment