Unitree G1 մարդանման ռոբոտները օգտագործվել են որպես պահեստային պարողներ չինացի փոփ երգիչ Վան Լիհոնգի համերգի ժամանակ: Ելույթի տեսանյութը հրապարակել է X -ի օգտատերերից մեկը։
Ռոբոտները բեմում ելույթ են ունեցել արտիստների հետ՝ ցուցադրելով շարժումներ, որոնք համեմատելի էին մարդկանց շարժումների հետ։
Ներկայացման գագաթնակետը ռոբոտների կողմից ներկայացման վերջում կատարված սալտոն էր, որը մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերում:
Մարդանման ռոբոտները մշակվել են Unitree Robotics-ի կողմից: Յուրաքանչյուր սարքի արժեքը մոտավորապես 13,500 դոլար է։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, որի ընկերությունը նաև արտադրում է Tesla Optimus մարդանման ռոբոտներ, նույնպես մեկնաբանել է վիրուսային տեսանյութը։ Մասկը կարճ է արտահայտվել և շնորհանդեսն անվանել է «հիանալի»։
Աղբյուրը`Panorama.am