Հեռախոսների սահմանափակումը կբարելավի կրթական գործընթացը. Ավինյան

Երևանի հանրակրթական դպրոցներում դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը դրական ազդեցություն կունենա կրթական գործընթացի վրա, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի հանձնարարականով ընդունված կարգավորումները հաստատվել են բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կողմից։ Հանրակրթության վարչության տվյալներով՝ պատահական ստուգումները ցույց են տվել, որ սահմանափակումը գործնականում պահպանվում է։

Leave a Comment