
Համացանցում տարածվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները 2013-ին և 2025-ին: Մինչև վարչապետ դառնալը նա պնդում էր, թե անհատը չի կարող միանձնյա որոշել ամեն ինչ երկրում, դա պետք է անեն ինստիտուտները: Իսկ վարչապետ դառնալուց հետո նա գոռում է լրագրողի վրա, թե Կառավարությունն ինքն է, և եթե այնտեղ մարդիկ կան, որ իր դիրքորոշումից տարբեր կարծիք ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան: