18-ամյա Ադելիա Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի առաջնությունում հաղթել է կարճ ծրագրում. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Կանանց մենասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն 18-ամյա Ադելիա Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի 2026 թ.-ի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը կանանց մենասահքի մրցաշարում: Այս մասին հաղորդում է championat.com-ը։
Ընկնելու պատճառով նա տվյալ մրցութային օրվա արդյունքներով զիջել է Ալիսա Դվոեգլազովային, սակայն առաջ է անցել նրանից՝ շնորհիվ կարճ ծրագրում ունեցած հաջող ելույթի:
Դվոեգլազովան ազատ ծրագրի համար մրցավարներից ստացել է 152,81 միավոր, իսկ Պետրոսյանը՝ 149,43։
Ադելիա Պետրոսյանը երրորդ անգամ անընդմեջ դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող։ Դեկտեմբերի 20-ին նա հաղթանակ է տարել Սանկտ Պետերբուրգում անցկացվող մրցաշարում՝ ստանալով ընդհանուր 235,95 միավոր։ Նախկինում նա երկրի լավագույն մարզիկն էր դարձել 2024 և 2025 թվականներին։ Նման արդյունք նախկինում հաջողվել էր գրանցել օլիմպիական չեմպիոն Աննա Շչերբակովային։