Պորտուգալիան PURL ծրագրի շրջանակներում Ուկրաինային կհատկացնի 50 միլիոն եվրո

Պորտուգալիան Ուկրաինային կհատկացնի 50 միլիոն եվրո «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» (PURL) ծրագրով, որի շրջանակներում մասնակից երկրները Կիևի համար զենք են գնում ամերիկյան պաշարներից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։

«Ես ուրախ էի հանդիպել իմ գործընկերոջ՝ Պորտուգալիայի պաշտպանության նախարար Նունո Մելոյի հետ: Ես իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի Պորտուգալիային օգնության և 50 միլիոն եվրո նվիրաբերելու պատրաստակամության համար», – գրել է նախարարը իր սոցիալական ցանցերի էջում։

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված PURL (Prioritized Ukraine Requirements List ) նախաձեռնությունը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղղակի ռազմական օգնություն։ Այն ենթադրում է, որ եվրոպական երկրները Կիևի համար գնում են ամերիկյան զենք։

Leave a Comment