Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին (Տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵԱՏՄ երկրների ղեկավարների օրակարգում են նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները և մի շարք այլ հարցեր։

Նիստից առաջ Փաշինյանին դիմավորել է ՌԴ նախագահ Պուտինը, նրանք ձեռքսեղմում են ունեցել և լուսանկարվել։

Փաշինյանը նիստից կադրեր է հրապարակել։

Leave a Comment