https://arm.sputniknews.ru/20251221/vtangn-arden-ancjalum-e-hajr-zaqarian-ajcel-e-hivandanvocum-gtnvvogh-ter-vrtanesin-97115621.html
Վտանգն արդեն անցյալում է. հայր Զաքարիան այցել է հիվանդանոցում գտնվող տեր Վրթանեսին
Վտանգն արդեն անցյալում է. հայր Զաքարիան այցել է հիվանդանոցում գտնվող տեր Վրթանեսին
Sputnik Արմենիա
Տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ էր գրանցվել։ 21.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-21T19:21+0400
2025-12-21T19:21+0400
2025-12-21T19:25+0400
տեր վրթանես քահանա բաղալյան
հիվանդանոց
զաքարիա ծայրագույն վարդապետ բաղումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97115704_0:0:1440:810_1920x0_80_0_0_886a2a2d34bab9fcebc73e05dc2a8d9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի առողջական վիճակը լավ է։ Ֆեյբուքյան էջում գրառում է արել Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նաև նախատեսված էր միասնական աղոթք, իսկ հավատավոր ժողովուրդը հավաքվել էր իր աջակցությունը հայտնելու Վեհափառին։ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է միասնական աղոթքից հետո, երբ 10 եպիսկոպոսների և Փաշինյանի աջակիցները ոտքերով հարվածում էին Մայր տաճարի դռներին։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, պարզվել է, որ տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Ինչի՞ց վատացավ տեր Վրթանեսի ինքնազգացողությունը․ մանրամասներ երեկ տեղի ունեցածից
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97115704_76:0:1343:950_1920x0_80_0_0_01bca9a5f4db0ec01b4b745595630a07.jpg
տեր վրթանես քահանա բաղալյան, հիվանդանոց, զաքարիա ծայրագույն վարդապետ բաղումյան
տեր վրթանես քահանա բաղալյան, հիվանդանոց, զաքարիա ծայրագույն վարդապետ բաղումյան
Տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ էր գրանցվել։