🎥 Սերիա Ա․ Յուվենտուսն ուժեղ գտնվեց Ռոմայից — Armsport.am

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի տնային խաղում «Յուվենտուսը» 2:1 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ:

44-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի պորտուգալացի հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն: 70-րդ րոպեին բելգիացի հարձակվող Լոիս Օպենդան կրկնապատկեց «Յուվենտուսի» առավելությունը: 76-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Տոմազո Բալդանցին:

«Յուվենտուսը» 16 խաղից հետո վաստակած 29 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը. թիմը բոլոր մրցաշարերում տարել է երեք անընդմեջ հաղթանակ: «Ռոման» (30 միավոր, 16 խաղ) գտնվում է չորրորդ տեղում. թիմը պարտություն կրեց երկու անընդմեջ հաղթանակներից հետո:

Սերիա Ա-ի հաջորդ տուրում «Յուվենտուսը» դեկտեմբերի 27-ին հյուրընկալվելիս կխաղա «Պիզայի» հետ, իսկ «Ռոման» դեկտեմբերի 29-ին կընդունի «Ջենոային»:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment