Իսկ մինչ այդ երեկ՝ Էջմիածնի վրա հարձակման հենց նույն օրը, երբ ամբոխը փորձում էր Մայր Տաճարի դուռը համարյա ջարդել, արյան պես կարմիր դարձավ Պարսից ծոցի մի մասը։ Շատերի համար սա սովորական բան է և ունի բնական բացատրություն։ Բայց արի ու տես որ Աստվածաշնչում էլ այդ մասին հատուկ կա գրված, Հայտնության գրքում, որպես Աստծո Դատաստանի նախանշան։
Նախ Ելից գրքում Նեղոս գետի արյան փոխվելը 10 պատուհասներից առաջինն էր, որ Աստված ուղարկեց Եգիպտոսի վրա։ Թէ ինչու, կարող էք կարդալ Աստվածաշնչի Ելից գրքի 7րդ գլխի 14-25 համարներում։ Ապա Աստվածաշնչի ամենավերջին գրքում՝ Հայտնության գրքի 16րդ գլխի 3-4 համարներում կարդում ենք, «3 Երկրորդն իր սկավառակը թափեց ծովի մեջ։ Ջրերը փոխվեցին ու մեռելի արյան վերածվեցին, և ծովի մեջ եղած ամեն կենդանի արարած սատկեց։ 4 Երրորդն իր սկավառակը թափեց գետերի և ջրերի աղբյուրների մեջ, և նրանք արյուն դարձան»։
Սա հատված էր այն դրվագից, երբ տաճարից մի բարձր ձայն ասում էր յոթ հրեշտակներին որ գնան և «Աստծու ցասման յոթ սկավառակները թափե՛ք երկրի վրա»։
Նաև ուշադրություն դարձրեք, որ Հայտնություն 16։12-ում այս տարածաշրջանը նույնպես հիշատակվում է, երբ Աստուծո ցասման վեցերորդ սակավառկը թափվեց Եփրատ գետի վրա, որը գտնվում է հենց այս Պարսից ծոցի հակառակ կողմում։ Սա գետի ջուրը չորացրեց՝ Արևելքից եկող զորքերի համար ճանապարհ պատրաստելով։
Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել այս երևույթը, բայց անտարբեր չեմ անցնի հաստատ։ Արևմուտքում ինչքան հայտնի թերթ ու մամուլ կա գրել են այսօր այս մասին։ Այ, եթե ուզում էք Գուգլում փնտրեք “Persian Gulf in red” ու այս բանի լրջության մեջ համոզվեք ինքներդ։
Գրում եմ ձեզ, որ դուք էլ իմանաք, որ սենց բան ա եղել, ու Աստվածաշնչում էլ սենց բաներ ա գրված։ Որ երբ Աստծո ցասման հաջորդ սկավառակը լինի, չասեք թէ բա ե՞րբ եղավ նախորդը։
Ու ես չգիտեմ սա դա է՞ թէ ոչ։ Բայց մի բան հաստատ գիտեմ։ Այս բանը ինձ ևս մեկ անգամ մտածել է տալիս Քրիստոսին լրջորեն հետևելու մասին։ Հայ ժողովուրդ, դու դա նույնպես պիտի անես, որովհեև Քրիստոսի կողմից կոչված ես այս բանին, որովեհտև ինքը սիրում է քեզ և ուզում է քեզ հավիտենական կյանք տալ։ Այ կարդա Ագաթ-Անգելոս-ի Հայոց Դարձի պատմությունը, և ինքնդ տես։
Այս և նման բաները իմ մեջ ավելի են շատացնում սուրբ երկյուղածությունն Աստծո ամենազորության նկատմամբ։ Այս և նման բաների պատճառով ես ավելի եմ մղվում Քրիստոսին հնազանդվելու, սիրտս ավելի մաքուր ապրելու, հեզություն ու խոնարհություն ձեռք բերելու, այս Կիրակի օրվա Պատարագին ավելի ջերմեռանդությամբ սպասելու, և Աստվածաշունչն ամեն օր կարդալու։
Գրեցի, որ դուք էլ իմանաք։ Միգուցե դուք էլ մտածեք ձեր հոգու փրկության մասին, ու իսկապես Քրիստոսի հետ սկսեք խոսել։
Խնդրում եմ, դուք էլ կիսեք սա ձեր էջերին։ Մի գուցե ոմանք տեսնեն, մտածեն, ավելի զգաստանան և Աստծո սուրբ երկյուղն ունենան իրենց մեջ՝ սրտերը մաքրելով ամեն չարից ու նեգությունից։
Արմեն Հարեյան