🎥 Բունդեսլիգա․ Բայերն ուժեղ էր Լայպցիգից

Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ:

Չնայած հանդիպման 35-րդ րոպեին Քսավեր Շլագերը առաջ մղեց տանտերերին, «դեղագործները» նախքան ընդմիջումը կարողացան բեկել խաղի ընթացքը. 40-րդ րոպեին Մարտեն Տերյեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 44-րդին Պատրիկ Շիկը խփեց հյուրերի երկրորդ գոլը: Հանդիպման վերջնահաշիվը մրցավարի կողմից ավելացված ժամանակում ձևակերպեց Մոնտրել Կալբրետը:

Այս հաջողության շնորհիվ «Բայերը» վաստակեց 29 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական՝ նույնքան միավոր ունեցող «Լայպցիգին» թողնելով 4-րդ տեղում:

Հաջորդ տուրի շրջանակում, որը կկայանա հունվարի 10-ին, «Լայպցիգը» արտագնա խաղում կմրցի «Սանկտ Պաուլիի» հետ, իսկ լևերկուզենյան ակումբը սեփական հարկի տակ կընդունի «Շտուտգարտին»:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment