«Հեռանկարն» այսօր հյուընկալել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին։
Գնալով հասարակությունն ավելի խոցելի է դառնում ինտերնետ տիրույթում։ Սա նրանից է, որ նոր տեխնոլոգիաներն ավելի արագ են զարգանում, քան մեր մեդիա գրագիտությունը։ Սա խնդիր է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար։
«Չմտածեք, որ ուրիշ երկրներում շատ բարվոք վիճակ է։ Մենք միջին խայտառակության մեջ ենք, չնայած մեզ մոտ կան մի քիչ ավելի վատ լինելու պատճառներ»,-նշել է Սամվել Մարտիրոսյանը։
Փորձագետն անդրադարձել է նաև այն հարցերին թե ի՞նչ խաբեություններով են հիմա ավելի հաճախակի մարդկանց գցում ծուղակը, ինչպե՞ս հասկանալ, որ քեզ ուզում են խաբել և ինչպե՞ս պաշտպանվել, ի՞նչ է պետք անել կամ չանել, եթե համացանցում հանդիպում ես ինչ-որ կասկածելի առաջարկի, կամ տեղեկատվության։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: