
Ֆրանսիայի ազգային հանրային հեռուստաընկերությունը՝ France Télévisions-ը, հայտարարել է, որ չի հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։
Հիշեցնենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյոզը։
Դեկտեմբերի 18-ին, France Télévisions-ի տնօրենների խորհուրդը նիստ է անցկացրել և որոշել է խնայել 140 միլիոն եվրո՝ 2026 թվականի բյուջեն հավասարակշռելու համար։