Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ

Կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։

Հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը

Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, որոնք երկկողմ փոխգործակցությունն իրականացնում են ծրագրային հիմքի վրա։

Անդրադարձ է կատարվել համագործակցության իրավական հենքի ընդլայնման հարցերն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Leave a Comment