Շատ բան կախված է միջազգային հանրությունից և առանձին դերակատարներից․ պատգամավորը՝ Բաքվի շինծու դատավարության մասին

Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել. Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպեսև կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է այլ հուն մտնել:

Մեր հայրենակիցները, բնականաբար, իրենց մեղավոր չեն ճանաչում և ամբայս ողջ ընթացքում, խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, փորձել են իրենց դիտարկումները ներկայացնել:

ՀՀ-ի կողմից միայն խիստ խորհրդանշական քայլերի և հայտարարությունների պայմաններում շատ բան էլ կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարների կամքից:
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- նշել է պատգամավորը:

Leave a Comment