Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները

Դեկտեմբեր 19,2025 22:20

Բաքվում հայ գերիների այսօրվա շինծու «դատական նիստի» ընթացքում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես հանդես են եկել եզրափակիչ խոսքով։

Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները՝ մեղադրողների փաստարկները հայտարարելով անհիմն։

Նրանք իրենց հակափաստարկներն են ներկայացրել մեղադրանքի առնչությամբ։

«Դատական հաջորդ նիստը» նշանակվել է դեկտեմբերի 22-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment