Դավիթ Մանուկյանի եզրափակիչ խոսքը Բաքվի դատարանում. Նա համաձայն չէ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ

Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստերերը։

Այսօրվա նիստում Դավիթ Մանուկյանը շարունակել է իր եզրափակիչ խոսքը։ Մանուկյանն իր հակափաստարկներն է ներկայացրել մեղադրանքի կողմի պնդումներին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա նշել է, որ համաձայն չէ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մանուկյանը նաև նշեց, որ ինքը ներկա չի եղել Արցախի իշխանությունների անվտանգության խորհրդի նիստերին՝ ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դիտորդ. իր ծառայողական պարտականությունները թույլ չէին տալիս դա անել։

Ադրբեջանական կայքերի տեղեկացմամբ՝ իր ելույթում Դավիթ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց իր փաստաբաններին։

 

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment