Ռոնալդուի ֆենոմենը և Նունյեսի ֆիասկոն. ի՞նչ է կատարվում Սաուդյան Արաբիայի շուկայում

Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Ուշագրավ է, որ «Ալ-Նասրի» 40-ամյա ավագ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ։ Չնայած տարիքին՝ պորտուգալացի աստղը շարունակում է գնահատվել 12 մլն եվրո։ Այս ցուցանիշը կայուն է պահպանվում արդեն մեկ տարի՝ 2024 թվականի դեկտեմբերից։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Ի տարբերություն Ռոնալդուի՝ մի շարք հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները զգալի անկում են գրանցել․

  • Դարվին Նունյես («Ալ-Հիլալ») – Ամենաշատը էժանացել է ուրուգվայցի հարձակվողը՝ կորցնելով 10 մլն եվրո (նոր արժեքը՝ 35 մլն եվրո)։
  • Կինգսլի Կոման («Ալ-Նասր») – Ֆրանսիացի վինգերի արժեքը նվազել է 8 մլն եվրոյով (նոր արժեքը՝ 22 մլն եվրո)։
  • Տեո Էռնանդես («Ալ-Հիլալ») և Էնցո Միյո («Ալ-Ահլի») – Երկու ֆուտբոլիստներն էլ էժանացել են 7-ական միլիոնով և այժմ գնահատվում են 28 մլն եվրո։

Leave a Comment