Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, կառավարությունն իրազեկում է հանրությանը։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է։
Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։
Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտք անունները գաղտնաբառերը և SMS ծանոց մամ ստացված մեկ անգամյա կոդերը։
Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց հավանակ քան է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից, և արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։