ԵՊՀ-ում կտեղադրվի նոր գերհամակարգիչ – How2B

Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք է բերվել նոր գերհամակարգիչ, որը նախատեսվում է տեղակայել Երևանի պետական համալսարանում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ գերհամակարգիչը հագեցած է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ Արդեն ավարտվել են Տվյալների մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքները, իսկ այս փուլում մեկնարկել է գերհամակարգչի տեղադրման գործընթացը։

ԵՊՀ ռեկտորը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ իրականացվել է շրջայց՝ տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին և նախատեսվող հնարավորություններին։

ԵՊՀ-ում կտեղադրվի նոր գերհամակարգիչ

«Գերհամակարգչի տեղակայումը ԵՊՀ-ում կնպաստի բարձրարտադրողական հաշվարկների և արհեստական բանականության ոլորտներում ազգային կարողությունների ձևավորմանը՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացների արդիականացումը, ինչպես նաև միջհամալսարանական, պետական և մասնավոր հատվածների համագործակցության ընդլայնումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական առաջընթացի»,- գրել է ԵՊՀ ռեկտորը։

Դիտե՛ք նաև Հայաստանի առաջին գերհամակարգչի մասին How2B-ի անդրադարձը

Leave a Comment