ԵՊՀ-ում մեկնարկել է գերհամակարգչի տեղադրման գործընթացը

Երեւանի պետական համալսարանում մեկնարկել է գերհամակարգչի տեղադրման գործընթացը։ 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գերհամակարգիչը ձեռք է բերվել կառավարության ֆինանսավորմամբ, այն պարունակում է թվով 64 NVIDIA H100 հաշվողական քարտեր: 

Հովհաննես Հովհաննիսյան ասել է, որ Տվյալների մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտվել են և մեկնարկել է գերհամակարգչի տեղադրման գործընթացը։ 

«Գերհամակարգչի տեղակայումը ԵՊՀ-ում կնպաստի բարձրարտադրողական հաշվարկների և արհեստական բանականության ոլորտներում ազգային կարողությունների ձևավորմանը՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացների արդիականացումը, ինչպես նաև միջհամալսարանական, պետական և մասնավոր հատվածների համագործակցության ընդլայնումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական առաջընթացի», – նշել է ԵՊՀ ռեկտորը:

Leave a Comment