Yandex Hall-ում քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

Yandex Armenia-ն հյուրընկալել է «Բարձր տեխնոլոգիաներ եւ տնտեսություն․ քննարկում Հայաստանի ապագայի վերաբերյալ» պանելային քննարկումը՝ պետական պաշտոնյաների, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների, տնտեսագետների եւ փորձագետների մասնակցությամբ։ 

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակվող` Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել համաշխարհային տեխնոլոգիական զարգացումների համատեքստում Հայաստանի առաջընթացի հեռանկարներին։