Հայաստանի համար նախատեսված ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակն արդեն ճանապարհին է: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվեց պաշտոնապես: Ի՞նչ, որքա՞ն, ե՞րբ. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանական լրատվամիջոցներն առավոտյան տեղեկություն տարածեցին, որ նավթամթերքի առաջին խմբաքանակն արդեն ճանապարհին է, ցերեկը վարչապետ Փաշինյանը հաստատեց այդ տեղեկությունը, բայց խոստովանեց, որ տեղյակ չէ, թե ինչ ծավալների մասին է խոսքը: Վարչապետը ողջունել է այս նախաձեռնությունը, բայց ընդգծել է, որ դա, իհարկե, մասնավոր ընկերությունների միջև համագործակցության արդյունք է, բայց դա հնարավոր է դարձել պետությունների միջև խաղաղության հաստատման շնորհիվ»,-ասել է Երկանյանը:
Խոսքը կանոնավո՞ր մատակարարումներ սկսելու մասին է: Իսկ դա կառաջացնի՞ մեր շուկայում գների փոփոխությանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: