Ամերիկացի դիվանագետը ԵՊՀ-ում քննարկել է Հարավային Կովկասում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ԱՄՆ դիվանագետ Սքոտ Մուրը Երևանի պետական համալսարանում հանդիպեց մագիստրատուրայի, այդ թվում՝ ամերիկագիտության և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրի ուսանողների  հետ։

Քննարկման ընթացքում անդրադարձան Հարավային Կովկասում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և Հայաստանի տնտեսական աճի խթանման հարցերում ԱՄՆ դերակատարությանը։

Գործնական դիտարկումներ ու մտքեր հնչեցին դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև կրթական փոխանակումների և գիտական համագործակցության կարևորության մասին։  Իրապես մտքերի հանգամանալից փոխանակում էր գործնական դիվանագիտության վերաբերյալ։

 

Երևանում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment