MLS-ի գավաթակիր «Ինտեր Մայամին» ու հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունվարի 1-ը։
Ուրուգվայցին ամերիկյան ակումբում հանդես է գալիս 2024թ. հունվարից, 87 խաղում նա գրանցել է 42 գոլ ու 29 գոլային փոխանցում։