Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը և շնորհակալություն հայտնել վարչապետին՝ նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերի, մասնավորապես, TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment