Լավրովը «ինքնախոստովանական ցուցմունք» է անվանել Կալասի՝ Հայաստանին Մոլդովայի օրինակով օգնելու հայտարարությունը

18 Դեկտեմբերի, 2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ինքնախոստովանական ցուցմունք է անվանել ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում, հաղորդում է TASS-ը։

«Օրերս Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալlասը հրապարակավ խոստացել է, որ Եվրոմիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել ենք Մոլդովայում»։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք», — մեկնաբանել է նախարարը «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստում։

Leave a Comment