Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում։
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Իսպանիայի գավաթի խաղարկությունում մադրիդյան գրանդը 3-2 հաշվով հաղթեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տալավերային», որը 32 տարվա ընթացքում առաջին անգամ հասել էր ազգային գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ։ Դրանից առաջ էլ «սերուցքայինները» Լա լիգայում 2-1 հաշվով առավելության էին հասել «Ալավեսի» նկատմամբ։
Cadena SER-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը մտադիր է Ալոնսոյին մի փոքր ավելի ժամանակ տալ․ նա չի հեռացվի առնվազն մինչև «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը, որը կկայանա հունվարի 8-ին՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Նշվում է, որ մարզչի ապագան մեծապես կախված կլինի այդ դերբիի արդյունքից։
Մինչ «Ատլետիկոյի» հետ կայանալիք սուպերգավաթային դերբին «Ռեալը» նախ դեկտեմբերի 20-ին սեփական հարկի տակ կընդունի «Սևիլիային», ապա հունվարի 4-ին կմրցի «Բետիսի» դեմ։