
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել Հայաստանի տարածքում երկաթուղու որոշ հատվածների ամբողջական վերականգնմամբ։
Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով Ռադիոլուրի հարցին՝ վարչապետը մանրամասնել է, որ խոսքը գնում է Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների ամբողջական վերականգնման մասին։
Նա նշել է, որ TRIPP նախագիծը Հայաստան–ԱՄՆ երկկողմ ձևաչափով է, և երրորդ երկրների ներգրավումը կարող է քննարկվել միայն այդ շրջանակում։ Վարչապետը հավելել է, որ առաջիկայում կբարձրացնի նաև Իջևան–Ղազախ հատվածի վերականգնման հարցը՝ հույս հայտնելով, որ ՌԴ գործընկերները խնդրանքը կիրականացնեն հնարավորինս արագ։