
«TRIPP-ի հետ կապված հռչակագրում գրված է, որ դա Հայաստան – ԱՄՆ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով: Այսինքն՝ դա հստակ ձևակերպված է, և այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն օրերս TRIPP-ին միանալու ցանկություն է հայտնել։
«ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել, մասնավորապես, երկաթուղու՝ Երասխից մինչև Ադրբեջան՝ դեպի Նախիջևանի սահման, և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման, ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ, որ առաջիկայում նույն հարցը կբարձրացնեմ՝ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա:
Հույս ունեմ՝ ՌԴ մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն»,- նշեց Փաշինյանը: