Արմեն Գրիգորյանը և պետնախարար Լորդ Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դեկտեմբեր 18,2025 15:04

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերի հետ:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ընդգծել են պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման և
ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության, գործարար կապերի շարունակական խորացման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Լորդ Վերնոն Քոքերը նաև անդրադարձել են օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ստեղծվող տնտեսական լայն հնարավորություններին:

ՀՀ անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment