Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել կաթողիկոսի հետ, սակայն՝ մեկ օրակարգով։
«Պատրաստ եմ ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»,- ասել է նա։
Հարցին՝ կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները ավելի լա՞վն են իրենց բարեվարքությամբ, վարչապետը նշել է. «Ինչով են նրանք ավելի լավը։ Նրանք ընդունում են բարենորոգման օրակարգը․ այստեղ խոսքը բովանդակության մասին է»։