ՀՀ կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 18-ի, նիստում վարչապետը անդրադարձավ բյուջեի հավաքագրումների ընթացքին։
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով աճերը պահպանվում են և հասույթների ՀԴՄ մեծ մասը ապահովում է անկանխիկի միջոցով․ «Բավական լավ, երկնիշ աճերը պահպանվում են ու արդեն ընդհուպ մոտեցել ենք ծրագրին։ Ամսի 20-ին իհարկե մուտքերի արդյունքներով ավելի հստակ պատկեր կունենանք, իսկ ՀԴՄ-ների պատկերն էլ բավական լավն է ու բոլոր կտրոններով, քանակով։ Եթե նայենք 18% աճ ունենք, հասույթով 11%-անոց աճ ունենք, բայց այստեղ ուրախալին նա է, որ անկանխիկի վարքագիծը կտրուկ փոխվել է առևտրում, և այս թվերի համեմատ կտրոնների քանակով անկանխիկի 52%-անոց աճ ունենք։ Իսկ հասույթների 31%-անոց աճ ունենք, այսինքն այս կտրոնների և հասույթների ՀԴՄ մեծ մասը ապահովում է անկանխիկի միջոցով, անկանխիկ վճարումների միջոցով»,-ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։