Եթե Փաշինյանը համոզի, որ ՀՀ-ում ռուսական օպերացիա է տեղի ունենում, ինչ քայլի էլ ցանկանա դիմել, անունը դնի՝ ռուսական ազդեցության գործակալներից ազատագրում, ԵՄ-ն ստիպված է ծափ տալու այս խաղի մեջ. Միքայել Նահապետյան. «168 ժամ»

Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել՝ արտաքին միջամտության դեմ պայքարի համար:

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի խոսքով՝ Հայաստանի ներքին գործերին միջամտում են բոլոր այն սուբյեկտները, որոնք շահեր ունեն այստեղ, այդ թվում՝ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, ԵՄ։

«Այս բոլոր միջամտություններից ԵՄ-ին հատկապես հետաքրքրում է Ռուսաստանի միջամտությունը։ Հայաստանում կան ռուսամետ գործիչներ, ռուսական ֆինանսավորում։ ԵՄ-ին իր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տեսանկյունից միայն այս միջամտությունն է հետաքրքրում։

Ինչ վերաբերում է բուն գործառույթին, կարծում եմ՝ այս ամենի մեջ Նիկոլ Փաշինյանին ֆինանսական կտորը չէ, որ հետաքրքրում է, նրան հետաքրքրում է քարոզչության և աշխարհաքաղաքականության կտորը։ Եթե ինքը կարողանա համոզել, որ Հայաստանում ռուսական մեծ օպերացիա է տեղի ունենում, և դրա համար ներգրավի ֆինասական միջոցներ, ռեսուրսներ և այլն, անկախ ընտրությունների արդյունքներից և ներքաղաքական վիճակից, ինչ քայլի էլ ցանկանա դիմել, օրինակ՝ ստադիոնում մարդկանց հավաքի ու գնդակահարի, անունը դնի՝ ռուսական ազդեցության գործակալներից ազատագրում, ԵՄ-ն ստիպված է ծափ տալու այս խաղի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միքայել Նահապետյանը։

Նա հիշեցրեց՝ «հայ ազգը հազար ցավ տեսած ժողովուրդ է», Ռուսաստանի հովանավորությունը տարբեր իշխանությունների ժամանակ տեսել է, բայց դա չի խանգարել, որ հարկ եղած փոփոխություններն անի իր երկրում։

«Եթե մենք հարցին ճիշտ մոտեցում ենք ցուցաբերել, ամեն ինչ լավ ենք կազմակերպում, մեր ուզածն առաջ ենք կարողանում տանել։ Աշխարհաքաղաքական սուբյեկտներ միշտ լինելու են, միշտ իրենց շահերն են առաջ տանելու, բայց մենք հիմա ի՞նչ ենք անելու. լացելո՞ւ ենք, թե՞ գործ ենք անելու, սա է կարևորը»,- շեշտեց Միքայել Նահապետյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment