Հայաստանն իր պաշտպանունակության բարձրացման համար նոր աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից: Հունգարիան հանել է վետոն: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես. «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը նախ հիշեցրել է նախապատմությունը:
«Մարտին Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Կայա Կալասն առաջարկել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրոյի չափով օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ իր պաշտպանունակության բարձրացման նպատակով: Եվրամիությունն իր 27 պետություններով պետք է հավանության արժանացներ: Եվ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների Հունգարիան, ըստ էության, վետոյի իր իրավունքից է օգտվել՝ չհաստատելով այս որոշումը: Հարցը տարբեր մակարդակներում բազմիցս է քննարկվել, բայց չէր հաջողվում որևէ լուծում ապահովել: Եվ այժմ բարի լուր ստացանք»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Հունգարիան ու Հայաստանը վերջերս վերականգնեցին լիարժեք դիվանագիտական հարաբերությունները: Թվում էր, թե Բուդապեշտի կողմից ոչ բարեկամական քայլերը պետք է որ անցյալում մնացած լինեին: Ինչո՞ւ է Հունգարիան այդքան հետևողական Ադրբեջանին պաշտպանելու հարցում: Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռամիլ Սաֆարովին նոր կոչում են շնորհել. իսկապե՞ս:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: