Կոչ եմ անում կենտրոնանալ ռուսական սառեցված ակտիվների վրա, որ պահվում են ոչ միայն Բելգիայում, այլև մյուս երկրներում․ Իտալիայի վարչապետ

Ըստ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի՝ բեռլինյան բանակցությունները, որտեղ քննարկվել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագիրը, հաջողված էին։ «Քննարկվել և էական առաջընթաց գրանցել Ուկրաինայի համար անվտանգության հավելյալ երաշխիքներ ունենալու հարցում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Ջորջա Մելոնին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի ֆինանսավորել Կիևին, բայց նաև ընդգծել է․ «Հռոմը չի պատրաստվում զինվորներ ուղարկել Ուկրաինա»։

Միևնույն ժամանակ Մելոնին հայտարարել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման համար առաջ է քաշում չափազանց «անհիմն» պահանջներ։ «Պետք է գտնել օրինական մեխանիզմներ ռուսական սառեցված ակտիվների օգտագործելու և դրանցով Ուկրաինային վարկ տրամադրելու համար։ Դրանք, ի դեպ, պահվում են ոչ միայն Բելգիայում, այլև ԵՄ այլ երկրներում»,- ասել է Իտալիայի կառավարության ղեկավարը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԵՄ որոշ երկրներ դեմ են ծրագրին, որ նախատեսում է վարկ տրամադրել Կիևին ի հաշիվ Ռուսական ակտիվների։

 

 

 

Leave a Comment