Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը

17 Դեկտեմբերի, 2025

2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան, հաղորդել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։

Կայքի համաձայն՝ Գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար  Միրզոյանի և պաշտպանության նախարար  Պապիկյանի հետ։

Շեկերինսկան նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից դեսպանների հետ։

Leave a Comment