Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը բնակչությանը և քաղաքացիներին հորդորեց ձեռնպահ մնալ ինքնակամ կառուցապատման իրականացումից։ Փաստաթղթերը կազմել և ներկայացնել համապատասխան սահմանված ընթացակարգերին, որովհետև 2022 թվականից օրենսդրական արգելքը սահմանված է եղել․ «Դա մեծ թափով լուսաբանված է եղել և համապատասխանաբար տարբեր հարթակներով, հանրային հեռուստատեսությամբ, սոցիալական կայքերով պարզաբանվել է, որ այլևս որևէ ինքնակամ կառույց այդ թվականից հետո օրինականացման ենթակա չի լինելու և բուն նպատակը ինչ-որ արգելքներ, քանդումներ և տարբեր ինչ-որ միջոցառումներ ենք նախատեսում>:
<2021 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է եղել այն բովանդակությամբ, որ յուրաքանչյուր անձ եթե կառուցապատում էր ինքնակամ կառույց, ապա ինքը ուներ հնարավորություն սահմանված օրենսդրությամբ այդ ինքնակամ կառույցը օրինականացնել։ Եվ սա նշանակում է, որ որևէ մեկը, երբ որ կառուցապատել է, ապա ինքը ունեցել է ակնկալիք, որ կօգտվի գործող օրենսդրության կանոնակարգերից և կդիմի համայնքին, որպեսզի իր ապօրինի կառուցված անշարժ գույքը օրինականացնի, որից հետո 22 թվականի փոփոխություններից հետո այլևս չի եղել օրենսդրական այդ կարգավորումը և օրենսդրությունը արգելել է ընդհանրապես, մատնանշելով, որ որևէ կառուցված ինքնակամ կառույց հետայսու օրինականացման ենթակա չի լինելու»,-ասել է Թովմասյանը։
Թովմասյանը նշեց, որ այս նախագիծը բացառապես վերաբերվում է այն փաստին, որ մարդիկ նախկինում կառուցապատում են կատարել ապօրինի և սահմանված ժամկետները, որոնք դրված են եղել, որ պետք է յուրաքանչյուր քաղաքացի դիմի, հաշվառի և այդ հաշվառման արդյունքում ստանա հնարավորություն դիմել համայնքին հայցելու օրինականացման որոշման կայացում, մարդիկ ուղղակի բաց են թողել ժամկետները։
Նրա խոսքով նախագիծը բացառապես վերաբերվում է այդ ժամկետներին և առանձին հատվածով հանրային սեփականություն համարվող, պետական համայնքային սեփականություն համարվող գույքերի համար կառավարությանը թույլ է տալիս սահմանել ցանկ, որոնք առանձին ընթացակարգով ևս օրինականացման ենթակա կլինեն։
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծեց, որ այս նախագծով ևս մեկ անգամ և վերջին անգամ, տալիս ենք հնարավորություն, ներգրավել այս պրոցեսներին, լինել ակտիվ հաշվառել իրենց կողմից կառուցված ինքնակամ կառույցը, չթողնել վերջին օրերին։
Ամիսներ են եղել, որ հաշվառման փաթեթների քանակը եղել է 100, եղել է 200 միավոր, բայց ամիս ենք ունեցել, երբ որ հաշվառման փաթեթի քանակը եղել է 4000 միավոր։